National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
24.04.2021
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ
1 / 3

Հարգարժան պարոն նախագահ, պատվիրակության հարգելի անդամներ, հարգելի գործընկերներ,

հանձին Ձեզ, պարոն նախագահ, եւ Ձեր գլխավորած պատվիրակության՝ ջերմորեն ողջունում եմ բարեկամ Ֆրանսիային Հայաստանում:

Շնորհակալություն եմ հայտնում Սենատի նախագահ պարոն Լարշեին Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներին մասնակցելու իմ հրավերն  ընդունելու եւ լայն քաղաքական ներկայացվածություն ունեցող պատվիրակությամբ Հայաստան այցելելու համար:

Այս տարի լրանում է Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 2001 թվականի օրենքի 20-ամյակը, որն ընդունվել է նախագահ Ժակ Շիրակի նախաձեռնությամբ եւ իր առաջին ընթերցումն անցել է Ֆրանսիայի Սենատում: Ընդգծեմ, որ Ֆրանսիան առաջին պետությունն էր, որն օրենքի ուժով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ կարեւոր ներդրում ունենալով ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացում եւ հայ ժողովրդի հանդեպ պատմական արդարության վերականգնման հարցում: Այս համատեքստում այսօր՝ ապրիլի 24-ին, մենք մեր երախտագիտության խոսքն ենք հղում ֆրանսիացի ժողովրդին՝ ցեղասպանությունից փրկված եւ գաղթի ճանապարհը բռնած հազարավոր հայորդիներին հյուրընկալելու եւ ապագայի հանդեպ լույսը վառ պահելու համար:

Խիստ խորհրդանշական է, որ նախագահ Լարշեի պատվիրակության այցը Հայաստան տեղի է ունենում Արցախի եւ հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ սանձազերծված պատերազմից հետո, որը հանգեցրել է հսկայական մարդկային կորուստների եւ հումանիտար ծանր հետեւանքներ առաջ բերել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի համար: Ուստի, այս այցը մենք գնահատում ենք որպես համերաշխության ու աջակցության հստակ ուղերձ բարեկամ Ֆրանսիայի կողմից:

Մենք մեծապես գնահատում ենք պատերազմի օրերին Ֆրանսիայի որդեգրած սկզբունքային եւ անկողմնակալ դիրքորոշումն ու համերաշխությունը հայ ժողովրդի հետ: Այդ համատեքստում հատկապես ցանկանում եմ ընդգծել Ֆրանսիայի Սենատի կողմից 2020 թ. նոյեմբերի 25-ին ձայների աննախադեպ լայն աջակցությամբ ընդունված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին պատմական բանաձեւը: Ընդգծեմ, որ Ֆրանսիայի Սենատն առաջինն էր աշխարհի խորհրդարանների շարքում, որն ընդունեց Արցախի ճանաչման կոչով բանաձեւ՝ ներառելով կարեւոր ու ազդեցիկ ուղերձներ` ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Ուստի, օգտվելով ընձեռնված առիթից՝ կցանկանայի անվանական շնորհակալություն հայտնել այս բացառիկ եւ Հայաստանի համար կարեւոր բանաձեւի ընդունման հարցում առանցքային ներդրում ունեցած գործիչներին, որոնք այսօր այս պատվիրակության կազմում հյուրընկալվել են Հայաստանի Ազգային ժողովում: Նախեւառաջ հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել նախագահ Լարշեին՝ բանաձեւը Սենատի օրակարգում ներառելու, դրան ցուցաբերած աջակցության եւ հայ-ֆրանսիական բարեկամությանն իր անմնացորդ հավատարմության համար:

Բանաձեւի մշակման եւ դրա կայացման համար ցուցաբերած սկզբունքայնության եւ համընդհանուր մարդկային արժեքներին իրենց հավատարմության համար երախտագիտության խոսքեր եմ հղում

  •               Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնին,

  •                   Սենատի «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոյին,
     
  •                   Սոցիալիստական խմբակցության նախագահ Պատրիկ Կաներին,

  •                   Ցենտրիստական խմբակցության նախագահ Էրվե Մարսելին,
     
  •                   Կոմունիստական խմբակցության նախագահ Էլիան Ասասիին,
     
  •                   Բնապահպանների խմբակցության նախագահ Գիյոմ Գոնտարին:

Այս բանաձեւի ընդունումն անկասկած ունի կարեւոր նշանակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի ամրապնդման հարցում, ինչպես նաեւ Արցախի միջազգային կարգավիճակի ճանաչման գործում՝ որպես արցախահայության անվտանգության կարեւոր երաշխիք: Այն կարեւոր սթափեցնող ուղերձ է ինչպես միջազգային հանրությանը, այնպես էլ ագրեսոր Ադրբեջանին եւ նրան ամեն կերպ աջակցող Թուրքիային:

Նախագահ Լարշեի եւ պատվիրակության անդամների հետ անդրադարձանք նաեւ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի հարցին, որը գերխնդիր է մնում Հայաստանի համար: Այս հարցում Ադրբեջանի որդեգրած դիրքորոշումը միջազգային մարդասիրական իրավունքի, ինչպես նաեւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտում է, որն ուղեկցվում է միջազգայնորեն փաստագրված հայատյացության ակնհայտ դրսեւորումներով:

Իմ ֆրանսիացի գործընկերոջ եւ պատվիրակության անդամների հետ կարեւորեցինք նաեւ Արցախի պատմամշակութային ժառանգության պաշտպանության  հրատապ կարեւորությունը: Առանձին անդրադարձ կատարեցինք նաեւ հայ-ֆրանսիական միջխորհրդարանական սերտ համագործակցությանը, որը Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ առանձնաշնորհյալ հարաբերությունների հիմնասյուներից մեկն է:

Ավարտելով խոսքս՝ եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ֆրանսիացի գործընկերներին: Ձեր ներկայությունն այսօր Ազգային ժողովում վկայությունն է Հայաստանի եւ Ֆրանսիայի հանրապետությունների եւ ժողովուրդների բարեկամության: Ոչ միայն ուրախությունը, այլեւ ցավն ու դառնությունը կիսելու, միասին ճանապարհ անցնելու վկայությունն է:

Շնորհակալություն:
 


14.05.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնեւում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնեւում՝ մասնակցելու Խորհրդարանների նախագահների 6-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին: Այցի շրջանակում մայիսի 16-ին նախատեսվում է Ալեն Սիմոնյանի եւ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի...

14.05.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտի բարեփոխմանն ուղղված օրենսդրական փաթեթը
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Հարցի առնչությամբ կազմակերպվել էին նաեւ խորհրդարա...

14.05.2024
ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի, միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների ու ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը կվերապահվի Կառավարությանը
Գործող օրենքով հանրակրթության ոլորտում ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների, ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը վերապահված է կրթության պետական կառավարման լիազորված մարմնին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարո...

14.05.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

14.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 17-ին՝ ժամը 10:00-ին, 314 սրահում: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 20-ին՝ ժամը 14:00-ի...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am